«Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Ավտոերթ դեպի Քարվաճառ
Դեռևս կա Քարվաճառը պահպանելու հնարավորություն, ուստի մեզանից կախվածը պետք է անենք դրա համար։
Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։
Կարդացեք նաև
Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը։
Այս նպատակով նախաձեռնում եմ ավտոերթ դեպի Քարվաճառ և կոչ եմ անում մասնակցել։
Ավտոերթը մեկնարկում է վաղը՝ նոյեմբերի 14-ին, առավոտյան։
Հ. Գ. Մանրամասները կհրապարակվեն քիչ հետո՝ ավտոերթի վերաբերյալ իվենթում։