Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բռնում են այն անորոշ տրամաբանության շրջանակներում՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, ով քննադատական ելույթ է ունենում. «Հրապարակ»

Նոյեմբեր 13,2020 10:48

Ասենք, եթե հայտարարում ես, որ ցուցարարներին ձերբակալում ես «ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու համար», պետք է մնաս այդ տրամաբանության մեջ եւ ձերբակալես բացառապես հանրահավաքները նախաձեռնողներին։ Եվ ամենակարեւորը՝ պետք է կարողանաս ցույց տալ, թե որն է այն «ծանր հետեւանքը», որն առաջացրել է այդ հանրահավաքը, որովհետեւ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը հատուկ շեշտում է «ծանր հետեւանքներ» առաջացնելու հանգամանքը։ Բայց սա էլ մի կողմ․ պետք է բացատրես, թե ինչու ես Գագիկ Ծառուկյանի թիկնապահին կամ հայտնի պրոդյուսերին բռնում։ Ստացվում է, որ բռնում են այն անորոշ տրամաբանության շրջանակներում՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, ով քննադատական ելույթ է ունենում, ով կարող է բռնվածներին փոխարինել, առաջիկայում կազմակերպել բողոքի ակցիաներ, պահանջել նրա հրաժարականը, բոլորը պետք է հայտնվեն բանտերում։

Փաշինյանական ռեժիմը նախ արյան ծով սարքեց Արցախը, հիմա էլ որոշել է «արյան մեջ» խեղդել Հայաստանում հասունացող դժգոհությունները եւ այսօր յուրաքանչյուր ոք մեզանում պոտենցիալ քաղբանտարկյալ է՝ բանտում հայտնվելու, եւ հետապնդվելու հեռանկարով։

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30