Վերջին իրադարձությունների ֆոնին հանրության մի շրջանակ արդեն քննարկում է Երեւան-Ստեփանակերտ օդային հաղորդակցության հնարավորության մասին: Արդյոք դա իրատեսակա՞ն է:
Քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանը նշեց. «Տեխնիկապես դա հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է, ուղղակի պետք է կամք: Հնարավոր է, իհարկե: Կյանքը ցույց է տալիս, որ հնարավոր է: Ուղղակի պետք է քաղաքական կամք, որեւիցե պրոբլեմ չկա: Տեխնիկապես ես կրկնում եմ՝ հնարավոր է, իրականում՝ երեւի ոչ, որովհետեւ շատ-շատ պրոբլեմների առջեւ ենք քաղաքական եւ ուրիշ՝ կազմակերպչական, որոնք խանգարում են: Եթե ուզենան երկու-երեք շաբաթվա ընթացքում դա կազմակերպել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։