Նախօրեին Պեսկովը հայտարարել էր, որ պետք է հստակեցվի՝ խաղաղապահները պահպանելո՞ւ են կրոնական ու մշակութային օբյեկտները, թե՞ ոչ: Հաշվի առնելով այդ օբյեկտներից այսպես ասած առանցքայինները՝ Շուշի, Դադիվանք, պարզ է դառնում, որ խոսքը, ըստ եռակողմ համաձայնագրի, ադրբեջանական ենթակայության անցնելիք գոտիների մասին է, ըստ այդմ՝ կա ակնարկ, որ դրանք, այդուհանդերձ, հայկական ուժերի դուրսբերումից հետո անցնեն ոչ թե ադրբեջանական ուժերի, այլ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ Ռուսաստանը մշակութային հուշարձանների պահպանության հարցում կներգրավի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Հետաքրքիր է հանգամանքը, որ Ռուսաստանը կներգրավի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Եթե ներգրավողը լինելու է Ռուսաստանը, ապա դա նշանակո՞ւմ է արդյոք, որ, այդուհանդերձ, կրոնական և մշակութային հուշարձանների հանդեպ վերահսկողությունը անցնելու է Ռուսաստանին, ոչ թե Ադրբեջանին:
Համենայնդեպս, սրանք բավականին ուշագրավ ընթացքի մասին նշույլներ են, որոնք մի կողմից պետք է լինեն մեր աշխատանքի և նշույլներից իրողության վերածելու թիրախ, մյուս կողմից, թերևս, հենց այդ նկատառումով է, որ Բաքուն խոսում է, թե լավ կպահի հայկական հուշարձանները: Այդ իմաստով, Բաքուն թող լռի, երբ խոսել են նրա հրանոթները՝ ի տես աշխարհի, ցույց տալով, թե իրականում Բաքուն ինչպես է գործում հայկական հուշարձանները ավիրելու հարցում: Ըստ այդմ, այս իմաստով կա մարդասիրական ակնառու խնդիր, և այդ խնդիրը պահանջում է բոլորովին այլ լուծում, քան Ադրբեջանի վերահսկողության հեռանկարը:
Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: