Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե սա քաղաքական որոշում է, ապա ո՞վ է իրականում ընդունել այն». Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին

Նոյեմբեր 13,2020 09:18

«Ամերիկայի ձայն». Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի հանգուցալուծմանն են անդրադարձել ամերիկյան, եվրոպական ու ռուսական մի շարք պարբերականներ:

Պատերազմն ավարտվել է, սակայն վերջ չի դրել հակամարտությանը, ավելին, նոր փուլի սկիզբ է դրել: Սա, թերևս,միջազգային անդրադարձների ընդհանուր գիծն է: Տարբեր են եզրահանգումները կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ:

Ամերիկյան պահպանողական «The national interest» ամսագիրը գրել է, որ ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր փուլի սկիզբ է:

Ադրբեջանի հարձակումը նաև ապտակ էր Մինսկի խմբի գործընթացին, որը ձգտում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտին հասնել բանակցությունների միջոցով:

«Այն փաստը, որ Միացյալ Նահանգները տեղ չգտավ Ռուսաստանի առանձին համաձայնագրում, ընդգծում է բազմակողմ խմբերին ապավինելու անմտությունը և Ռուսաստանի հաղթանակն է հանդիսանում», – ասված է հրապարակման մեջ:

Հոդվածագիրը հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ը գուցե տվել է իր համաձայնությունը մի պայմանագրի, որը, նրա գնահատմամբ, ուժեղացնում է Ռուսաստանին, խարխլում ծնվող ժողովրդավարությունը, ընդգծում Պետդեպարտամենտի նվաստացումն ու ռազմավարական շփոթությունը:

«Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է տոնել, իսկ Հայաստանը՝ ամոքել իր վերքերը: Վաշինգտոնում ոչ ոք չպիտի շփոթի հանդարտությունը խաղաղության հետ: Ցուցադրելով իր անբարեխղճությունը Մինսկի խմբում և սկսելով էթնիկ նոր զտումներ՝ Ադրբեջանը հակամարտության նոր փուլի հող է նախապատրաստում: Հայաստանին նվաստացնելու նրանց ջանքերը այնտեղ ավելի պոպուլիստ կառավարությունների հող կստեղծեն, որոնք կսպասեն վրեժխնդրության հնարավորությանը:

Ամերիկյան «The Washington post»-ը առանձնակի կարևորել է Թուրքիայի մասնակցությունն այս պատերազմում՝ նշելով. «Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին կտրուկ փոխել է տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը և ճանապարհ հարթել Ադրբեջանի արագ ձեռքբերումների համար: Մարտերում, անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանը գնել էր Թուրքիայից և Իսրայելից, վճռական են դարձել՝ ոչնչացնելով հարյուրավոր հայկական տանկեր, շարքից հանելով ՀՕՊ համակարգերը և սպանելով խրամատների զինվորներին Լեռնային Ղարաբաղում»:

Ալեքսանդր Գաբուևը՝ «Կարնեգի» մոսկովյան կենտրոնի վերլուծաբանը պարբերականին ասել է, Մոսկվան գիտակցում էր, որ այլևս չի կարող ամբողջությամբ գերակշռել հետխորհրդային տարածքում, քանի որ Թուրքիան իր ներգրավվածությունն ավելի շատ էր պնդում:

Այդուհանդերձ, Մոսկվան գոհ է այս արդյունքից՝ հաշվի առնելով իր ունեցած տարբերակները»:

Ֆրանսիական «France 24» լրատվականը գրել է՝ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի գործարքից բոլորը շահում են, բացի Հայաստանից:

Պարբերականը մեջբերել է փարիզաբնակ պատմաբան Գալիա Ակերմանին. «Հայաստանի կամ Ադրբեջանի վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը Պուտինի համար առաջնահերթություն չէ: Այն ճանապարհը, որը նա տեսնում է, ձգտում էր ազատվել Փաշինյանից և փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում»:

Չնայած նոյեմբերի 12-ին ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետների Մոսկվա ժամանելուն, Փարիզը և Վաշինգտոնը դեր չեն խաղացել հրադադարի մասին համաձայնագրում, գրում է«France 24»-ը:

Ռուսական «Վզգլյադ» պարբերականը նշել է 5 հանելուկներ, որոնք ծնել է երկրորդ ղարաբաղյան պատերազմը: Ըստ հեղինակի՝ այս հակամարտության որոշ հանգամանքներ չափազանց խորհրդավոր են կամ չափազանց պարադոքսալ սովորական ռազմական տրամաբանության տեսանկյունից: Դատելով բոլորից` Հայաստանի ղեկավարությունն ինքնին հրահրեց քաղաքական աղետ: Հայաստանում (և ոչ միայն) «դավադրության տեսություններ» հրահրող Հանելուկներից առաջինը.

1. Ինչու Հայաստանում չկար լիարժեք զորահավաք, իսկ հակամարտության գոտում չկային լիարժեք զորամասեր: Պարբերականը գրում է. «Անտեսելով հայրենասիրական բնույթի բարձրաձայն հայտարարությունները` Հայաստանում իրական մոբիլիզացում չի իրականացվել: Հայոց բանակի մշտական թիվը` շուրջ 50 հազար մարդ, ավելացավ միայն կամավորների հաշվին: Այդ ժամանակ, որպես մարտական գործողությունների պայմաններ, նրանք պահանջում էին Ղարաբաղի պաշտպանների թիվը հասցնել նվազագույնը 80-100 հազար մարդու: Միևնույն ժամանակ, հայկական բանակում առաջնագծում շատ արագ սկսվեց մասնագետների պակաս առաջանալ: Ինչ-որ մեկը, ով ստիպված էր փոխհատուցել դա:

Պարբերականի նշած առեղծվածներից, թերևս, հետաքրքրական է հարցադրումը, թե ինչու՞ տրվեց Շուշային:

«Շուշիի պահպանումը Ղարաբաղի և Հայաստանի համար ստեղծեց քաղաքական համաձայնագրերի բոլորովին այլ ճարտարապետություն: Եթե սա քաղաքական որոշում է, ապա ո՞վ է իրականում ընդունել այն»:

Արուս ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30