Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք այս ի՞նչ բա­նա­վեճ եք բա­ցել, այս ո՞ւր եք տա­նում միակ կա­յա­ցած կա­ռույ­ցը, վերջ­նա­կան բա­րո­յալք­մա՞ն. «Իրատես»

Նոյեմբեր 13,2020 08:30

Այս ինչ ա­մո­թա­լի շքերթ եք սկ­սել բա­նա­կի ու կա­մա­վո­րա­կան­նե­րի դեմ։ Սա՞ է ձեր ար­դա­րա­ցու­մը դա­վա­դիր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ստո­րագ­րե­լու ու դրան հա­մա­ձայ­նու­թյուն տա­լու հա­մար։ Շուրջ 45 օր հայ բա­նա­կը պա­հեց հզոր հար­ված­ներ, ըն­կավ ու բարձ­րա­նա­լու ուժ գտավ, մինչև վեր­ջին պա­հը, ա­րյան վեր­ջին կա­թի­լը պայ­քա­րեց, հե­րո­սա­ցավ, որ քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ո­րոշ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­՞նը կրի։

Գո­նե հի­շեք, թե այս ըն­թաց­քում քա­նի զին­վո­րա­կա­նի հե­րո­սի կո­չում տվե­ցիք, գո­նե հա­նուն այդ հե­րոս­նե­րի մի վար­կա­բե­կեք այն բա­նա­կը, ո­րի հե­րո­սա­կան պաշտ­պա­նու­թյան մա­սին ողջ աշ­խարհն է խո­սում։ Դուք ինչ­պե՞ս եք հե­տո նա­յե­լու ա­րիա­բար զոհ­ված­նե­րի ծնող­նե­րի, ա­մեն մի մետր հո­ղի հա­մար կե­նաց-մա­հու կռիվ տված զին­վո­րա­կան­նե­րի աչ­քե­րի մեջ, նրանց կա­րո­ղա­նա­լո՞ւ եք ա­սել, թե բա­նակն է մե­ղա­վոր, լավ չեք կռ­վել։

Կա՞ աշ­խար­հում երկ­րորդ մի եր­կիր, ո­րի տա­րա­գիր զա­վակ­նե­րը վե­րա­դառ­նան ու ինք­նա­կամ գնան մեռ­նե­լու։ Մի ի­մաս­տազր­կեք հա­յոր­դի­նե­րի պայ­քա­րը, կեն­դա­նի հե­րոս­նե­րին գո­նե մի ոչն­չաց­րեք։ Դա­սա­լիք­ներ ա­մեն տեղ կան, ու դա մեզ էլ խորթ չէ։ Վկա­յու­թյու­նը՝ կա­ռա­վա­րու­թյան ողջ չծա­ռա­յած­նե­րի ցան­կը։

Դուք այս ի՞նչ բա­նա­վեճ եք բա­ցել, այս ու՞ր եք տա­նում միակ կա­յա­ցած կա­ռույ­ցը, վերջ­նա­կան բա­րո­յալք­մա՞ն։ Այս օ­րե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը, գլ­խա­վոր շտա­բի պե­տը բան չու­նե՞ն ա­սե­լու, թե՞ երբ պետք է քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել, պար­տադ­րում են ա­նել, իսկ երբ պետք է ի­րենց վրա­յից մաք­րել ան­հա­վա­սա­րակ­շիռ ղե­կա­վա­րի թու­քու­մու­րը, լռում են։

Չե՞ք տես­նում, որ հե­րոս տղեր­քի կյան­քով կռած հաղ­թա­նակ­նե­րը, Մոն­թեի, Վազ­գեն Սարգ­սյա­նի, Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի փայ­փա­յած զա­վա­կին, Ե­ռաբ­լու­րում ան­մա­հա­ցած հա­յոր­դի­նե­րի բա­նակն են այ­սօր քա­վու­թյան նո­խազ դարձ­նում։ Ու դուք այդ­քան հեշտ ու հան­գիստ լռու՞մ եք։ Գո­նե դուք բո­լո­րից լավ գի­տեք, թե բա­նա­կը երբ է պարտ­վում, երբ են նրան թևա­թափ ա­նում։ Ին­չու՞ եք լռում, երբ զին­ծա­ռա­յող­նե­րին ստի­պում են սահ­մա­նից քա­ղա­քա­կան նույն տեքս­տով ու­ղերձ­ներ հղել, բա ա­սում եք՝ բա­նա­կը քա­ղա­քա­կան կա­ռույց չէ։ Այդ լու­սա­վոր տղա­նե­րը չգի­տե՞ն, որ հենց ի­րենց պա­հած հողը հանձ­նո­ղին են պաշտ­պա­նում։ Չգի­տե՞ն, որ ի­րենց կռի­վը, նվի­րու­մը, անձ­նա­զո­հու­թյունն են ար­ժեզր­կում, «հա­նուն ոչն­չի» դարձ­նում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30