Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդ­դի­մու­թյունն այ­սօր շարժ­վում է «նոր բա­նակ­ցող՝ նոր պայ­ման­ներ» բա­նաձևով. «Իրատես»

Նոյեմբեր 13,2020 07:30

Այ­նուա­մե­նայ­նիվ‚ ի՞նչ հաշ­վարկ է կա­տա­րում ընդ­դի­մու­թյու­նը։ Հաս­կա­նա­լի է՝ այդ փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վել է Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի տված ե­րաշ­խիք­նե­րի ներ­քո‚ փաս­տա­թուղթն ար­դեն գոր­ծի է դր­վել‚ խա­ղա­ղա­պահ­նե­րը մուտք են գոր­ծել Ար­ցախ։ Եվ շատ պար­զու­նակ կլի­ներ կար­ծել‚ թե իշ­խա­նա­փո­խու­թյամբ կա­րե­լի է կանգ­նեց­նել փաս­տաթղ­թի աշ­խա­տան­քը‚ մա­նա­վանդ որ կանգ­նեց­նե­լու պա­րա­գա­յում էլ և՛ Փա­շի­նյա­նը‚ և՛ նրա ար­ցա­խյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը խոս­տո­վա­նում էին‚ թե տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­մար­տու­նակ բա­նակ ու­նե­նա­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը խիստ չա­փա­զանց­ված են ե­ղել։ Ե­թե նույ­նիսկ հա­մա­րենք‚ թե Փա­շի­նյա­նի փո­խա­րեն մեկ ու­րիշն է իշ­խա­նու­թյան ղե­կին‚ ան­մի­ջա­պես անհ­նար է խո­սել պա­տե­րազ­մի հա­ջող ել­քի մա­սին։

Ըստ էու­թյան‚ ընդ­դի­մու­թյունն այ­սօր շարժ­վում է «նոր բա­նակ­ցող՝ նոր պայ­ման­ներ» բա­նաձևով։ Ըստ այդմ‚ նոր բա­նակ­ցող՝ նոր իշ­խա­նու­թյուն է ի հայտ գա­լիս‚ ո­րը հայ­տա­րա­րում է‚ թե որևէ առն­չու­թյուն չու­նի նախ­կի­նի ստանձ­նած պար­տա­վո­րու­թյան հետ‚ և քա­նի որ հա­սա­րա­կու­թյու­նից ծա­ծուկ է ա­մեն ինչ ար­վել‚ մար­դիկ ըն­դվ­զում են‚ տաս­նյակ հա­զար­նե­րով փո­ղոց են դուրս գա­լիս‚ ժո­ղո­վուր­դը պա­հան­ջում է‚ որ փաս­տա­թուղ­թը գո­նե մա­սամբ վե­րա­նայ­վի։

Սա­կայն այս­տեղ կա մեկ բայց. շատ կարևոր է‚ որ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­ռանց որևէ ճնշ­ման‚ ինք­նու­րույն հրա­ժա­րա­կան տա‚ ին­չը նա չի ա­նում։ Կա­պի­տու­լյա­ցիա­յի շո­կից մեկ-եր­կու օր անց գո­նե հույս կար‚ որ վար­չա­պե­տի մեջ ի հայտ կգան թե՛ մարդ­կա­յին ո­րո­շա­կի զգա­ցում­ներ‚ թե՛ հայ­րե­նա­սի­րա­կան դրսևո­րում­ներ‚ թե՛ պե­տա­կան մտա­ծե­լա­կերպ։ Փա­շի­նյա­նը‚ հայ­տա­րա­րե­լով՝ ես այս­քա­նը կա­րո­ղա­ցա ա­նել‚ բայց քա­նի որ դա հա­սա­րա­կու­թյան հա­մար ա­նըն­դու­նե­լի է‚ և կան քա­ղա­քա­կան ու­ժեր‚ ո­րոնք կա­րող են փոր­ձել շտ­կել ի­րա­վի­ճա­կը‚ ա­պա ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան եմ տա­լիս‚ որ­պես­զի իշ­խա­նու­թյան ե­կող քա­ղա­քա­կան ու­ժե­րի ձեռ­քերն ա­զատ լի­նեն։ Այս պա­րա­գա­յում նոր իշ­խա­նու­թյու­նը‚ ո­րը, ըստ պլա­նի‚ պետք է լի­ներ պե­տա­կան պահ­պա­նու­թյան կո­մի­տեն՝ մեծ լիա­զո­րու­թյուն­նե­րով‚ սկ­սում է բա­նակ­ցու­թյուն­նե­րը։

Թե որ­քա­նով դա կս­տաց­վի‚ այլ խն­դիր է‚ և պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով‚ թե այդ նոր մար­դիկ որ­քա­նով ըն­դու­նե­լի կլի­նեն միջ­նորդ­նե­րից մե­կի՝ Ռու­սաս­տա­նի հա­մար։ Դի­տար­կե­լով այ­սօր հար­թա­կում ե­ղած մարդ­կանց՝ կա­րե­լի է տես­նել‚ որ այն­տեղ կան մար­դիկ‚ ո­րոնց հետ ՌԴ-ն խն­դիր­ներ չու­նի։

Սա ա­մե­նա­կարճ և լա­վա­գույն սցե­նարն էր‚ որ կա­րող էր տե­ղի ու­նե­նալ։ Սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի դեպ­քում ա­մե­նա­վատ կան­խա­տե­սում­ներն ի­րա­կա­նա­ցան. վար­չա­պե­տը‚ խայ­տա­ռա­կե­լով եր­կի­րը‚ պատ­մու­թյան մեջ մտ­նե­լով որ­պես հող հանձ­նող ղե­կա­վար‚ նույ­նիսկ այս պա­րա­գա­յում մտա­դիր չէ լքե­լու ա­թո­ռը‚ մինչև վեր­ջին պահն էլ դի­մադ­րում է ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով‚ սադ­րանք­նե­րով‚ ան­գամ վրե­ժի գոր­ծո­ղու­թյուն­ներ‚ երկ­րում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լով։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30