Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց ոչ իրավաչափ ճանաչել ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության առաջնորդների մի մասը ձերբակալվել էր՝ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու եւ անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար:
«Դատարանն ապօրինի ճանաչեց որոշումը, բայց ինձ նորից հրավիրել են հատուկ քննչական ծառայություն»,-դատարանի դիմաց հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց. «Փաստորեն, դատարանի որոշմամբ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց, սակայն տարօրինակ է, որ մեզ նորից հրավիրել են ՀՔԾ՝ ինչպես Իշխան Սաղաթելյանին, այնպես էլ Արթուր Վանեցյանին: Փաստորեն, դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին, որպեսզի մեր հայրենիքը նրանք հեշտությամբ հանձնեն: Շարունակությունը մնում է ժողովրդին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ