«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Կարդացեք նաև
Աստված մեզ պահապան»։
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության...
Posted by Vardan Atabekyan on 2020 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի