ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ…
Ով տիրախորհուրդ,
Գերիմաստություն անսահմանելի,
Գերմարդկայնացված լույսի երեւույթ,
Հայոց խոնարհմանն արժանի կերոն,
Ես ծնկում եմ քեզ…
Ճշմարտի սերուցք եւ դու փառատեսք Մասիս սար հայոց,
Հայոցն ընծայված լույսի պերճություն,
Դու հոգու մատյան՝ խղճի մելանով եղեգնագրված,
Օրհնանքս քո ով լինելուն՝ ի փաոք:
Չքնաղ Վալերի,
Ճշմարիտ Աստծով կայացված երկինք,
Պաշտություն դարձած իմ եւ իմ ազգի,
Խոնարհումս քեզ թելադրված է հայ աստվածներով,
Հայոց հավատքի ուժգնությամբ ողջ,
Շնչով հայության քեզ հար արժանի…
Կարդացեք նաև
Քեզ իմ հայուհուն զուգադասելով,
Գիտեմ, թե ինչպես անձիս տամ իրավ՝
Մեր Նարեկացու շնչով մատուցվել.
– Հար լինես հայոց հոգու խորանի հրավառ լույսը:
Ահա վեր պահած հոգուս բաժակն է,
Կենացիդ համար խոսքս այս է եւ.
– Հանուր պաշտությամբ իմ կատարումով
Քո այդ ծավալին պատրաստ եմ լինել հղված թիկնազոր…
Հար կեցցես չքնաղ դու մեր Վալերի
Հայուհուս դասին տրված երկվորյակ:
Ծանոթություն: Հարգարժան ընթերցող, չեմ կարծում, թե կլինի հայ մի մարդ, ով չկարողանա ասել, թե ով է Վալերի Բուայեն՝ մեր այս մեծն ֆրանսուհին, ով իր մարդ լինելու արժանապատիվ կեցվածքով եւ գիտակից իր մեծահամբավ կարողությամբ եղել է եւ կա հայ ժողովրդի հետ:
Ինձ համար մեծ պատիվ է նրա անձին, որպես խոնարհումի, հոգու իմ թելադրանքով ձոնել այս բանաստեղծությունը հարիր նրա երկնահաճո անձին խոնարհվելու ժողովրդիս անունից եւ ամաչել, որ մինչ այս պահը մեր հայ-հայոց որեւէ բանաստեղծի կողմից նման հայաշունչ տողեր չեն հնչեցվել որպես երախտագիտության մատուցում:
Նա իմ գնահատմամբ կանգնած է «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի փառապատիվ հեղինակի՝ Ֆրանց Վերֆելի կողքին, եւ նա իր անմահության ճանապարհին դեռ շատ կվայելի ամեն մի հայ մարդու օրհնանքը, որպես հայ ժողովրդի դստրերից մեկի ծնված եւ սնված Ֆրանսիայի ժողովրդի ծոցից՝ զուգահեռ մեր Միսակ Մանուշյանի կերպարին համադասելի, եւ նկատել, որ բնությունը նրա անձին շնորհել է իր գիտակից հմայքով լինելու հայ ժողովրդի կողքին անմնացորդ նվիրվելու իր աստվածապարգեւ կարողությամբ:
Հայ բանաստեղծ՝ Կարո ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամ ես ինձ իրավունք վերապահեցի ներկայանալու որպես բանաստեղծ, թեպետ 20 ժողովածուների հեղինակ եմ եւ 1999թ.-ից էլ Հայ Գրողների միության անդամ եմ:
«Առավոտ» օրաթերթ
12.11.2020