«Ես նստավայր եմ ունեցել Շուշի քաղաքում: Շուշի քաղաքը հանձնել են: Հետո մտածում էին, որ կարող են մարդկանց իրենց շուրջը համախմբել: Մենք ունենք պատասխանատվություն ու արժանապատվություն»,- այսօր հանրահավաք-երթի ժամանակ ԱԱԾ-ի մոտ ասաց Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա դժգոհեց իրավապաշտպաններից, որ երբ մի «կատվի պոչին» կանգնում էին, մեծ աղմուկ էր բարձրանում, բա հիմա ո՞ւր են, երբ քաղաքական ողջ վերնախավը ձերբակալվեց՝ ապրիլի 24-ի պես. «Ո՞ւր են այդ մարդիկ, ի՞նչ գործ ունեն Հայաստանում այդ մարդիկ, ՀՀ-ում իրավապաշտպանությամբ զբաղվելո՞ւ համար են, թե՞ այս հայրենազրկումը եւ հայրենիքի վաճառքը սպասարկելու համար»:
Մելիքյանն ասաց, որ հավաքի են մասնակցում մարդիկ, որոնք չեն կարող հանդուրժել դավաճանին իշխանության ղեկին. «Այն օրը, երբ դավաճանը կչքվի մեր աչքերից ու էկրաններից, ես մի փոքր հանգստություն կգտնեմ: Ես 2,5 տարի աշխատել եմ Շուշիում, Արցախի քաղաքացիների իրավունքներն եմ պաշտպանել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ