Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսի բան աշխարհում չկա, որ կապիտուլյացիա ստորագրած երկրի ղեկավարը հրաժարական չտա». Վազգեն Մանուկյան

Նոյեմբեր 12,2020 22:15

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի մասնակիցները Մատենադարանի մոտից երթով շարժվեցին դեպի ԱԱԾ, այնուհետեւ՝ Ազատության հրապարակ: Երթի ժամանակ Aravot.am-ը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրեց՝ ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, ենթադրենք, հրաժարական տվեց, ի՞նչ է մեզ սպասվում: Նա պատասխանեց. «Շատ հստակ է. ցանկացած հրաժարականից հետո ստեղծվում է նոր մարմին, այդ նոր մարմինը բազմաթիվ հնարավորություններ ունի՝ կախված նրանից, թե, իհարկե, ումից է բաղկացած: Բայց բոլոր դեպքերում հնարավորություններ կան շատ բան փոխելու»:

Հարցին՝ վտանգավոր իրավիճակ չի՞ կարող լինել դրա արդյունքում, այդ անիշխանության արդյունքում, որովհետեւ մտահոգություն կա, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վտանգավոր է՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը պետք է կա՛մ չստորագրեր ու հրաժարական տար, կա՛մ պետք է ստորագրելուց անմիջապես հետո հրաժարական տար: Այդպիսի բան աշխարհում չկա, որ կապիտուլյացիա ստորագրած երկրի ղեկավարը հրաժարական չտա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30