Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից ազատ արձակվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ թեև ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, բայց թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ Արթուր Վանեցյանը նորից հրավիրվել են ՀՔԾ՝ հայտնի չէ, թե ինչ հիմքով։
«Պայքարը շարունակվելու է, գերագույն խրտվիլակը պետք է հեռանա և վերջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հանրահավաքի ելույթներից կտրված ձայնով։
Իր ձերբակալությունը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը միանշանակ համարում է քաղաքական։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում