Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ պիտի էդ հողը շուն թուրքը վայելի, հելեք կռիվ արեք, ո՞ւմ է պետք, որ հրապարակում եք կռիվ անում». «կրեկեր համտեսող» հայտնի զինվորը՝ հանրահավաքի մասնակիցներին

Նոյեմբեր 12,2020 22:00

«Այն, ինչ կատարվում է մեր քաղաքում, ավելի քան ծիծաղելի է: Ասում են իբր ինձ ծեծել են, իրականում նման բան չկա, այդ ամենը կլիներ…. մեզ պետք չէ մեկը մյուսին հրահրել, վատ քայլ անել, պետք չէ պառակտում, պետք է հայ ազգը համախմբվի ու ցույց տա շուն թուրքին հայի ուժը»,- քիչ առաջ իր զինակից վիրավոր ընկերների հիվանդասենյակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպիսի հայտարարություն արեց համացանցում հայտնի դարձած «կրեկեր համտեսող զինվորի» տեսանյութի հերոս 19-ամյա Գեորգի Մելքոնյանը:

Նրա ընկերն էլ վրդովված ասաց՝ ողջ գիշեր չեմ կարողացել պառկած տեղս քնել ձեր գոռոցներից. «Մեկ կանչում են Նիկոլ դավաճան, մեկ ՀՀԿ դավաճան: Ախր այդ ամենը չպետք է երևա: Տավուշի դեպքերից հետո Ադրբեջանում այնպիսի միտինգ էր, ես պոստում նայում, ուրախանում էի: Հերս երկու օր առաջ է եկել, դեռ տղերքը էնտեղ են, իմ մերն ինձ ասի հերոս տղա ու իմ վրա խնդա՞ն: Իմաստը ո՞րն է ձեր արածի: Ո՞ւմ եք ուզում ինչ ապացուցել, գնացեք հողերը հետ բերեք, գնացեք մեր տղերքին էնտեղից հանեք: Թե՞ պետք է ստեղ բունտ անեք, տուն ջարդեք»:

Գեորգի Մելքոնյանը վստահեցրեց՝ մենք կռվել ենք մեր հողի, մեր հայրենիքի, մեր մայրերի ու զավակների համար, ու հիմա այդ ամենը պիտի իզուր գնա՞. «Ոչ մեկս չենք թողնի, որ այդ հողերը, որի վրա մեր ախպերների արյունն է հոսում, ինչ-որ շուն թուրք վայելի»:

Նա մտահոգություն հայտնեց՝ որպես ի՞նչ պիտի մեր ազգն այսպես կործանվի ու վրդովմունքով ասաց. «Սրտիցս ամեն զոհի հետ արյուն է  կաթում, գիտե՞ք՝ ինչքան ընկերներ ու ախպերներ եմ կորցրել, ինչո՞ւ պիտի տենց լինի: Խի՞ պիտի էդ հողը շուն թուրքը վայելի, հելեք կռիվ արեք, ո՞ւմ է պետք, որ հրապարակում եք կռիվ անում»:

Գեորգի Մելքոնյանը Երևանում այս պահին անցկացվող հանրահավաքի մասնակիցներին հարցնում է՝  40 օր ո՞ւր էիք, որ տղերքը կռիվ էին անում, հայրենիքը պաշտպանում:

Գեորգիի խոսքերին զուգահեռ նաև իրենց կարծիքն էին հայտնում նրա ընկերները: Նրանցից մեկն ասաց. «Գնացեք հողի ու տղերքի հարցը լուծեք, հետո եկեք էստեղ աթոռի հարցը լուծեք»:

Նրանցից մեկ էլ հայտարարեց. «Նիկոլը ստորագրելը դուզա արել, մեր տղերքը մի քիչ էլ մնային էնտեղ, կկոտորվեին սաղ»:

Տղաներից մեկն էլ ասաց. «Դուք հայ ժողովուրդ չեք, հայ ժողովուրդը հիմա կանգնած է պոստերում»:

Տղաներից մյուսն էլ ասաց. «Կանգնել մեր անունից բան եք խոսում՝ մեր տղերքը, մեր տղերքի արյունը. մեր զինվորը: Դուք հասկանո՞ւմ եք ինչ եք խոսում: Ոտք էլ չունեմ, ոտքս հեսա կտրում են, ամոթա, ի՞նչ եք անում, ձե՞զ եք ցույց տալիս»:

Գեորգին հավելեց՝ ոչ մեկ այդ ամենը չի տեսել, տեսել են կռվող տղաները. «Ինձ հետ պոստում աղջիկա եղել: Ես որ տեսա նրան, ուղղակի խղճում էի այն հայ տղերքին, որոնք մամայի փեշերի տակ թաքնված էին»: Նրա ընկերները վրդովված հավելեցին՝ լավ տղա էիք, ոչ թե կորոնայի թուղթ հանեիք, այլ գնայիք կռվեիք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30