«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի դեմ սանձազերծված այս պատերազմն աննախադեպ էր նաև թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումների կողմից մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների կոպիտ խախտումների և ոտնահարումների առումով։
Արցախում հանդիպեցի նաև պատերազմի ողջ ընթացքում անգնահատելի աշխատանք կատարած՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
Բովանդակային քննարկում ունեցանք թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումների պատերազմական հանցագործությունների, Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել իրենց երկրում անվտանգ ապրելու՝ Արցախի տեղահանված հայության իրավունքների վերաբերյալ հարցին այն առումով, որ քննարկել ենք, թե մեր այս հայրենակիցների անվտանգ կյանքը, որը նաև երաշխավորվելու է ռուս խաղաղապահներով, ինչպես է իրականություն դառնալու։
Շատ գործ կա անելու, պիտի շատ աշխատենք։ Հանգիստ օրերը պետք է մոռանանք։ Մեր հայրենիքը վիրավոր է»։
Արցախի դեմ սանձազերծված այս պատերազմն աննախադեպ էր նաև թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումների կողմից մարդու...
Posted by Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան on 2020 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի