Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տուն ոչ ոք չի եկել»․ Վարդուհի Իշխանյանը՝ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ-ի հայտարարության մասին

Նոյեմբեր 12,2020 21:21

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել։ Ի թիվս որոշ դիտարկումների, նա մի բացահայտում է արել՝ կապված վարչապետի ընդդիմախոսների հետ։

Պարոն Համբարձումյանն ասել է․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, եւ հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը»:
Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը եւ  որ հոդվածով է այն  նախատեսվում հարուցել, պարոն Համբարձումյանը ոչինչ չի ասում։

Aravot․am-ի  հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։

«Քրեական գործ չի եղել։ Մեզ ոչ ոք չի դիմել, ոչ ոք մեր տուն չի եկել»,-ասաց տիկին Իշխանյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30