Քիչ առաջ Ազատության հրապարակից երկու քաղաքացու ոստիկանները բերման ենթարկեցին։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ բերման ենթարկեցին, քանի որ հանրահավաքն արդեն ավարտվել էր։ Բերման ենթարկելու պահին ինչ-որ քաղաքացիներ բղավում էին՝ ձեռքին բոմբ կա, բոմբ կա։ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ հավաքի մասնակիցներին են բերման ենթարկում, որովհետեւ դա ընդամենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սադրանքն է։
Այս պահին ԲՀԿ պատգամավորները շարժվում են դեպի ԱԱԾ, քանի որ տեղեկություններ ունեն, որ բերման են ենթարկել ԲՀԿ մի քանի պատգամավորների, այդ թվում՝ Էդուարդ Բաբայանին։
Հիշեցնենք, այսօր ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաք էին կազմակերպել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հռիփսիմե Ջեբեջյան