Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ստորագրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հրամանը

Նոյեմբեր 12,2020 20:20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների վերաբերյալ:

Փաստաթղթի համաձայն տարածաշրջան կուղարկվի Ռուսաստանի ԶՈՒ զորամիավորման մինչև 1960 զինծառայող 5 տարի ժամկետով՝ հաջորդ 5-ամյա ժամկետի համար ավտոմատ երկարաձգման պայմանով, եթե համապատասխան հնգամյա ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Հայաստանը և Ադրբեջանը չհայտարարեն ձեռք բերված պայմանավորվածությունների դադարեցման մտադրության մասին: Խաղաղապահ կոնտինգենտը կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի գոտում, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով:

Ընդ որում, Ռուսաստանի նախագահը կարգադրել է Պաշտպանության նախարարությանը իրականացնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիա ոչ հաճախ, քան երկու տարին մեկ, իսկ ռազմական տեխնիկայի փոխարինումը՝ ըստ ռեսուրսների և տեխնիկական անհրաժեշտության: Անվտանգության Դաշնային Ծառայությանը հանձնարարվել է վերահսկել, որպեսզի Հայաստանն ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անվտանգ տեղաշարժի համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30