ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա:
Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից:
Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ:
Կարդացեք նաև
Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` "տեղեկատվական հարթության" իմ մարտական գործողությունները: Ինչպես...
Posted by Արծրուն Հովհաննիսյան on 2020 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի