Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա ո՞ւմ ես վախացնում բանտերով, ինձ էլ բռնի, մյուսին էլ բռնի». Արմեն Ռուստամյան

Նոյեմբեր 12,2020 20:40

«Պետք է ամեն ինչ անի Փաշինյանը, որ անցնցում հեռանա: Փրկություն չկա, իր միակ փրկությունը նորից էս ժողովրդի նյարդերի հետ չխաղալն է»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ «Գոնե գլուխը կախ հեռանա Փաշինյանը: Նա չի պատկերացնում, թե ինչ մեծ վերք է հասցրել մեր ժողովրդին, մեր արժանապատվությանը, կոտրել է մեր ողնաշարը: Նա հիմա ուզում է գլխատի էս շարժումը, մարդկանց բռնել, լցրել է բանտերը: Հա ո՞ւմ ես վախացնում բանտերով, ինձ էլ բռնի, մյուսին էլ բռնի: Իբր հանրահավաք են արել, այ քեզ բան, բա որ էն ժամանակ ինչ ուզում, անում էիք, փողոցներ էիք փակում, տներն էիք մտնում, ասում էիք՝ ժողովուրդն է ուզում, բա էս ժողովուրդ չի՞: Ժողովուրդը թքած ունի ձեր կապանքների վրա»:

Ըստ Ռուստամյանի, վարչապետը հոգեկան անհավասարակշիռ անձնավորություն է: Ռուստամյանը հորդորեց մարդկանց Ազատության հրապարակը լցնել մարդկանցով, որ անցնցում ու սահուն ձեւով հարցը լուծվի. «Մենք կորցնելու ենք ամեն ինչ, իսկ Ղարաբաղը երբ կորավ, մենք մեր արժանապատվությունը չենք գտնի: Սա մեր արժանապատվության հարցն է, մեր պատիվն ու օջախը, մեր սրբությունը պահելու համար է»:

Նա հորդորեց վաղը նորից գալ հանրահավաքի՝ Ազատության հրապարակում. «Մեր հուժկու ներկայությամբ հնարավորություն կտանք, որ բոլոր հայերը արագորեն բերեն հանգուցալուծման՝ հեռացնելով վարչապետին, ձեւավորելով այնպիսի համաձայնության կառավարություն որ կարողանան այս ծանր վիճակից դուրս բերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30