Ազատության հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցավ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա ասաց. «Սա քաղաքական, կուսակցական պայքար չի, քաղաքական դիվիդենտ հավաքելու խնդիր չի, մեր պետականության պահպանման խնդիրն է: Նիկոլ Փաշինյան կոչեցյալ վարչապետը, իր պաշտոնավարման առաջին oրվանից մի հատ թեզ դրեց, թե ՀՀ-ում սուտը պտի բացառվի, արա՛, ամենաստախոսը դո՛ւ ես: Ինքը ասեց, իբր զրոյական կետից է շարունակում բանակցությունը: Ասեց՝ պիտի ընենց անենք, որ Արցախի հարցը լուծվի ՀՀ-ի, Ադրբեջանի համար ձեռնտու տեսակետից, բայց հարցը լուծեց բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով: Ու էնքան է կորցրել ամոթի զգացումը, որ հիմա էլ է սպառնում: Բա ասում էիր՝ 3 մլն վարչապետ ունենք էս երկրում, դու ո՞վ ես արա, որ մի վարչապետով 3 մլն վարչապետերին սպառնաս»:
Գեւորգ Պետրոսյանը նաեւ ասաց. «Ո՞ւր է Փաշինյանը, ո՞ւր են իր ընտանիքի անդամները, բա ասում էր՝ ժողովուրդը պիտի ղեկավարի երկիրը: Բա խի՞ ժողովրդի ձայնին չի անսում, էդքան պատիվ ու ինքնասիրություն չունի: Ես էստեղից կարող եմ հայտնվել ԱԱԾ-ի ենթակայության տակ, բայց չեմ վախենում, թող ինքը վախենա, որովհետեւ հայ ժողովրդի պատմության առաջ պիտի պատասխան տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ