Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ Արցախը շուտով այնպիսի բնակավայր է դառնալու, որ մարդիկ հերթագրվեն՝ բնակություն հաստատելու համար

Նոյեմբեր 12,2020 18:55

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից հետո առաջին անգամ Արցախի նախագահը բացեց իր աշխատասենյակի դուռը, միասին ներս մտանք։ Խորհրդանշական էր…

Ինձ համար անակնկալ կերպով ստորագրված գիշերային փաստաթուղթը շատ հարցեր է առաջացրել։ Օրինակ՝ ինչպես կարող ենք մեր հողերը, պատմամշակութային օբյեկտները (հատկապես հետաքրքրվեցի Դադիվանքի մասին) գրչի մի հարվածով տալ թշնամուն։ Արցախի նախագահը հուսադրեց, որ վանքը մերն է և վերջ։ Ու բացատրեց, որ ինքն էլ է շատ ցանկացել օր առաջ դադարեցնել 45 օրյա պատերազմը։

Ընդհանրապես Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ կարևորը հրադադարը հաստատվեց և պահպանվի։ Մնացած հարցերը կլուծվեն աստիճանաբար։ Ռուս խաղաղապահների մուտքը Արցախ շատ կարևոր էր, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Գոտեպնդվեցի։

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց նաև՝ Արցախը շատ շուտով այնպիսի բնակավայր է դառնալու, որ մարդիկ հերթագրվեն՝ այստեղ բնակություն հաստատելու համար։ Բոլորին, ովքեր կցանկանան Արցախում ապրել, կտրվեն բնակարաններ, ապրուստի միջոցներ և երջանիկ ընտանիքի մոդելը դառնալու է վարակիչ։ Առաջիկա օրերին կարող են փախստական դարձած արցախցիները վերադառնալ իրենց բնակարաններ։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։ Իսկ Հադրութի և Շուշիի տարածքների բնակիչների համար առաջիկայում կլուծվի իրենց հայրենի Արցախում ապրելու հարցը։

Ամփոփելով տպավորություններս, պետք է նկատեմ, որ Արցախի նախագահը ինչպես ռազմաճակատում էր առջևից գնում՝ զորքը հետևից, նույնպես էլ խաղաղ պայմաններում կառաջնորդի արցախցիներին՝ խաղաղ ու անվտանգ ապրել իրենց բնակարաններում։ Սուրճ էլ կխմի։)

Դե իսկ նախկին ԼՂԻՄ տարածքը՝ բոլոր բնակավայրերով, պետք է կարգավիճակ ունենա՝ անխուսափելիորեն, ինչպես արդեն հայտարարել է ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ Ֆրանսիան։

Հավատում եմ, որ դառնալու ենք օրինակելի, զարգացած երկիր։ Իսկ ուժեղի հետ ուժի լեզվով խոսելն անհնարին է»։

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից հետո առաջին անգամ Արցախի նախագահը բացեց իր աշխատասենյակի դուռը, միասին ներս մտանք։...

Posted by Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան on 2020 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30