Ազատության հրապարակում, «Ազգային ժողովրդավարական բեւեռի» հանրահավաքի ժամանակ, ուժային կառույցների եւ քաղաքացիների միջեւ բախումներից հետո, նախաձեռնության անդամները երթով անցնում են մայրաքաղաքի փողոցներով:
Երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, նախաձեռնության անդամ Արա Պապյանն ասաց, որ իրենց գործողությունները 17 կուսակցությունների հետ կապ չունեն, չնայած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հարցում համակարծիք են. «Այո, մենք նույնպես պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետեւ անտրամաբանական է, որ երկիրը պարտության տարած որեւէ կառավարություն մնա իշխանության: Սա պատմության մեջ չլսված դեպք է։ Այն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, պիտի հրաժարական տար»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ