Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում երբեք չի եղել ղեկավար, որն այդքան անփույթ, ապաշնորհ մակարդակով տիրապետեր արցախյան հիմնահարցին». Խաչիկ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նոյեմբեր 12,2020 17:27

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ Հայաստանում գոյություն չունի օրինական իշխանություն:

Խաչիկ Գալստյանը վստահեցրեց՝ 20 տարուց ավելի ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել է արցախյան հակամարտությունը ու նկատեց. «ՀՀ-ում երբեք չի եղել ղեկավար, որն այդքան անփույթ ապաշնորհ մակարդակով տիրապետեր արցախյան հիմնահարցին: ՀՀ-ում երբեք չի եղել ղեկավար, որը նման ապաշնորհ բանակցություններ վարեր, ցինիզմով, մեծամտորեն շշպռեր բոլոր առողջ մտածող մարդկանց, առողջ խոսքը: Այսօր նույնն է տեղի ունենում:Կյանքումս զենք վերցրած չեմ եղել, բայց պատերազմական այս օրերին երկու անգամ եղել եմ Արցախում, երկրորդ անգամ զենքը ձեռքիս եմ մասնակցել: Դրանից հետո ով ինձ կասի դասալիք ես, այդ մարդը շնաբարո դուրսպրծուկ է»:

Այնուհետև դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Հարգելիս, խնդրում ենք քեզ, եթե կա մարդկության մի փոքր նշույլ, հեռացիր: Ազգովի ոտքի ենք կանգնել, որպեսզի մեր Շուշին Շուշա չդառնա: Որպեսզի Շուշին Շուշա չդառնա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Ուրիշ բան մենք չենք ուզում այս պահին, մենք ուզում ենք փրկել Հայաստանի արժանապատվությունը: Ես չեմ ուզում այս նվաստացուցիչ պայմանագրով սերունդ դաստիարակել: Ինչո՞վ եմ մտնելու լսարան, դասավանդելու իմ ուսանողներին: Նիկո′լ, դու գնալու ես, մենք դեռ շանս ունենք իրավիճակ փրկելու, նոր բանակցող, նոր պայմաններում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30