Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումն իր բնույթով միայն և միայն քաղաքական է. հայտարարություն

Նոյեմբեր 12,2020 16:59

«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է չափազանց խորը քաղաքական և անվտանգային ճգնաժամի մեջ։ Իշխանությունները տապալել են իրենց աշխատանքը բոլոր բնագավառներում։ Այսօր ունենք տանուլ տված պատերազմ, հայրենիքի կորուստ, թշնամու առաջ ստորացուցիչ և անվերապահ կապիտուլյացիայի փաստ, տասնյակ հազարավոր տեղահանվածների և փախստականների առկայություն, որը առաջիկա օրերին կավելանա ևս տասնյակ հազարներով։ Այս ամենի պատասխանատուն միանշանակորեն գործող իշխանություններն են։

Այս պայմաններում իշխանությունները չունեն իրավիճակը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու որևէ ծրագիր և պատկերացում․ փոխարենը հանրությանը մատուցվում են միայն իրենց անտեղյակությունը և իրավիճակի համար մեղավորությունը ուրիշի վրա բարդելու ինչ ինչ մանիպուլյացիոն արդարացումներ։

Հանրությունը չի կարող ունենալ որոշակի որևէ վստահություն, թե այս իշխանությունը ի վիճակի կլինի փոխել որևէ իրավիճակ և երկիրը դուրս բերել ժամ առ ժամ խորացող սարսափելի ճգնաժամից և ավելին՝ ոչ ոք վստահ չէ, որ առաջիկայում չենք ունենա նորանոր այլ կորուստներ։ Այս պայմաններում մեր կուսակցությունը՝ մտահոգ լինելով երկրի ապագայով և անվտանգությամբ, փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից և դրանով է պայմանավորված այն օրակարգը, որը առաջարկվել է հանրությանը և պահանջը գործող իշխանություններին։

Մեր կարծիքով գործող իշխանությունը այս մտահոգությունը և առաջարկները պետք է ընկալեր որպես իրեն մեկնած օգնության ձեռք։ Փոխարենը՝ իշխանությունները, ինչպես մեզ, այնպես էլ մյուս քաղաքական ուժերին, մեղադրում են հանուն իշխանության պայքար մղելու և իբրև թե ներքին անկայունություն հրահրելու մեջ։ Սրանով է պայմանավորված, մասնավորապես «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանի նկատմամբ սկսված շինծու քրեական հետապնդումը, որն իր բնույթով միայն և միայն քաղաքական է ։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգ են երկրի և ժողովրդի ճակատագրով, միանալ  17 կուսակցությունների առաջարկով նախատեսված, այսօրվա հանդիպմանը, որը տեղի կունենա ժամը 17։00-ին Մատենադարանի մոտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30