Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեսպանատանը, ի տարբերություն Ֆրանսիայի, հադրութցիներին չընդունեցին

Նոյեմբեր 12,2020 16:50

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով հարկադիր տեղահանված Հադրութի բնակիչներն այսօր բողոքի երթ իրականացրին նաեւ դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությունը ենթադրում է, այդ թվում Հադրութի շրջանի հանձնում Ադրբեջանին, որ Արցախի բնակչությունը կորցրել է իր տունն ու իրավունքները:

Դեսպանատան առաջ նրանց ընդառաջ եկավ դեսպանության ներկայացուցիչը, ասաց, որ միայն կարող է բողոք-նամակն ընդունել եւ փոխանցել դեսպանին. «Մեկնաբանություններ տալ իրավասու չեմ»:

Հադրութցիները շեշտեցին՝ իրենք այլ վերաբերմունք էին ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանից: Դեսպանատան ներկայացուցիչը, սակայն, կրկնեց, որ նամակը կվերցնի եւ կփոխանցի ղեկավարությանը:

«Առնվազն տարօրինակ է նման վերաբերմունքը, բայց մենք հանձնվող չենք»,-հայտարարեցին ցուցարարները:

«Տրամադրված ենք նաեւ ԱԳ նախարարի հետ հանդիպելու: Մարտադաշտն իրենցն է կարծես, սակայն լուռ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մերի Դավթյանը:

Հիշեցնենք, որ հադրութցիներն այսօր առաջինը եղան Ֆրանսիայի դեսպանատան առաջ, որտեղ դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ միայն դեսպանատան բակում ընդունեց եւ լսեց նրանց, այլեւ լրագրողների հետ զրույցում ուշագրավ գնահատականներ հնչեցրեց ստորագրված հայտարարության վերաբերյալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30