ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը պահպանվում է նաև Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Այս մասին հայտարարել է Ռուասաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Համանախագահների դերը պահպանվում է, դա ինձ այսօր լիարժեք հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարարը, ում հետ հեռախոսազրույց եմ ունեցել»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, որը նույնպես հաստատել է եռանախագահների հետ համագործակցության շարունակության մեջ շահագրգռվածությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ