Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն ասաց. «Այս վիճակը հեղհեղուկ վիճակ է, որն ավելի շատ թվացյալ է, քան իրականում կա։ Եթե այս 17 կուսակցությունները լինեին ոչ անցյալի ուժեր՝ նորմալ բան կլիներ, քանի որ որևէ նոր դեմք, որևէ պատասխանատու՝ ընդ որում տարիների ընթացքում ստեղծված վիճակի համար, վստահություն չունի: Եվ բնականաբար՝ մեր կուսակցությունը չի մասնակցում նման աշխատանքների։
Ես եղել եմ հեղափոխության իդեալների կրող և մնում եմ այդպիսի կուսակցություն ևս։
Ճգնաժամը հաղթահարելու համար՝ վարչապետը պետք է կառավարությունը վերակառուցի և վերակազմի նոր խնդիրներին համապատասխան։ Շատ վտանգավոր է նման վիճակում կառավարություն փոխել, նորմալ մարդկանց պետք է հավաքել նաև սփյուռքից, և դա լուծում է։
Մենք կանգնած ենք աղետալի վիճակի առաջ և դա Արցախի հարցը չի միայն, Մեղրիի վտանգն ավելի մեծ է։
Կարդացեք նաև
Բանակը շատ արագ պետք է վերակազմակերպել և նրա մարտական ոգին չպետք է կոտրվի, դա անթույլատրելի է։ Մեր բանակը լավագույնս կռվել է»:
Սյուզան ՂԱԶԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող