Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ոչ բացարձակ, բայց անհրաժեշտ պայման է, որ հնարավորություն տա՝ հայը խուսափի հայրենազրկումից». Աննա Մկրտչյան

Նոյեմբեր 12,2020 15:11

ՀՀԿ խորհրդի անդամ Աննա Մկրտչյանը համոզված է՝ ՀՀ-ում տեղի է ունեցել պետական դավաճանություն,  իսկ պետական դավաճանության սուբյեկտի անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան, իր պատգամավորներով, խմբակցությամբ և նախարարներով: ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանի գործողությունները երկուսուկես տարվա ընթացքում բացահայտ ուղղված են եղել հայ ժողովրդի, հայկական երկու պետությունները մենակ թողնելուն բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչև ներքին քաղաքական որոշումների կայացում և մինչև ռազմադաշտ: Բանակցությունների փուլի իսպառ տապալում, ցանկացած իրարամերժ, դատարկ հայտարարություն Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղված էր հայ ժողովրդին կանգնեցնելուն հայրենաթափման առաջ»:

Նա զգուշացրեց՝ հույս չունենաք, թե Նիկոլ Փաշինյանը մեզ հույս է թողել Երևանում հանգիստ ապրել. դրանից ևս զրկված ենք. «45 օրերի ընթացքում տեղեկատվական տոտալ փակուղու նպատակն էր բոլորիս միտքը բթացնել, իսկ վերջում քարտեզ են հրամցնում, որտեղ մեր կորսված հայրենիքն է»:

Աննա Մկրտչյանն ասաց, որ դավաճանական գործողություններ են կատարվում այդ փաստաթղթով նաև ՀՀ սուվերեն, ինքնիշխան պետության վարչատարածքային միավորի հետ: Նման կետեր կան փաստաթղթում. «Դրանք մեկ օրում բանակցելու նյութեր չէին: Երբ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ինքը չի բանակցում, ինքը դավադիր փաստաթուղթ էր ստորագրում՝ թաքուն, գիշերով բոլորիս մեջքի հետևում: Ինքը չգիտի՝ ինչպես նայի հայ ժողովրդի աչքերի մեջ, ինչ գա ու ասի ժողովրդին, ինքն այլև երբեք չի կարողանալու այս երկրում հանգիստ քայլել»:

Աննա Մկրտչյանը հորդորում է՝գոնե իրենց հնարավորություն տա մի փոքր ուղղել այդ պետական դավաճանությունը, ըստ նրա՝ այդ չնչին շանսն ու հնարավորությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է. «Հրաժարականը ոչ բացարձակ, բայց անհրաժեշտ պայման է, որ հնարավորություն տա՝ հայը խուսափի հայրենազրկումից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30