Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հադրութցիներին ասաց. «Դեսպանը նախաձեռնելու է քննարկում, իրենք էլ են հրավիրված»

Նոյեմբեր 12,2020 15:00

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով հարկադիր տեղահանված Հադրութի բնակիչներն այսօր բողոքի երթ իրականացրին նաեւ դեպի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությունը ենթադրում է, այդ թվում Հադրութի շրջանի հանձնում Ադրբեջանին, որ Արցախի բնակչությունը կորցրել է իր տունն ու իրավունքները: «Կորցրել ենք ամեն ինչ, բայց դեռ հույս ունենք, որ ԱՄՆ-ն կպահպանի ժողովրդավարության իր դեմքը: Վերադարձրեք Հադրութը, Հադրութն Արցախ է»,-հայտարարեց Հադրութի բնակիչ Մերի Դավթյանը:

Որպես բնակիչների ներկայացուցիչների՝ 3 հոգու ընդունեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը:

«Մենք ներկայացրինք մեր պահանջները: Դեսպանատան ներկայացուցիչը լսեց, ասաց, որ իրենց դեսպանը եւս շահագրգիռ է խնդրի հանգուցալուծմամբ եւ այս օրերին նախաձեռնելու է կլոր սեղան-քննարկում, որին կարող ենք նաեւ մենք մասնակցել: Իրենք տեղեկացված են պատերազմի հետեւանքին եւ խնդրին: Ասացին, որ կապ կհաստատեն մեր հետ եւ կհրավիրեն քննարկումների»,-լրագրողներին հայտնեց Մերի Դավթյանը:

Ռուսաստանի դեսպանատանը հադրութցիներին այսօր չընդունեցին:

Ավելի վաղ նրանք եղան Ֆրանսիայի դեսպանատան առաջ, որտեղ դեսպան Լաքոթը ոչ միայն դեսպանատան բակում ընդունեց եւ լսեց նրանց, այլ լրագրողների հետ զրույցում ուշագրավ գնահատականներ հնչեցրեց ստորագրված հայտարարության վերաբերյալ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30