Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կաշխատի հեռավար ռեժիմով. Լավրով

Նոյեմբեր 12,2020 14:53

Լեռնային Ղարաբաղում զինադադարի պահպանումը հսկող ռուս- թուրքական մոնիթորինգի կենտրոնը կաշխատի հեռավար ռեժիմով՝ անօդաչուների կիրառմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կենտրոնը կաշխատի բացառապես հեռավար ռեժիմով, օգտագործելով օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցներ, այդ թվում անօդաչուներ և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան տեսնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հողում, առաջին հերթին շփման գծում, և որոշել՝ կողմերից որն է հետևում և որը կարող է խախտել կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանները»,- ասել է Լավրովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30