Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկել Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված պայմանավորվածություններով պայմանավորված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք ցույցերը, որոնք այժմ բարձրացել են Երևանում, մենք տեսնում ենք՝ ինչպես է ընդդիմությունը փորձում շահարկել այս իրավիճակը»,- ասել է Լավրովը:
Նա նաև հավելել է, որ այնտեղ «անկասկած, կան անկեղծ մարդիկ, որոնց համար երևի վիրավորական է, որ ամեն ինչ այսպես է ավարտվում այս փուլում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ