Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂ-ում թուրք խաղաղապահներ չեն լինի. Լավրովը վերահաստատել է

Նոյեմբեր 12,2020 14:20

Թուրքական խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղի տարածք չի մեկնի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Թուրքիայի Հանրապետության որևէ խաղաղապահ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղ չի մեկնի: Այդ մասին հստակ ասված է առաջնորդների հայտարարության մեջ»,- ասել է նա:

Լավրովի խոսքով՝ թուրք դիտորդների մոբիլության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում տեղակայվող ռուս-թուրքական կենտրոնով, որը կվերահսկի Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման ռեժիմը:

«Թուրք դիտորդների մոբիլության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի տեղակայման համար. տարածքի այն հատվածի, որը մոտ չէ Ղարաբաղին, և որը լրացուցիչ կհստակեցվի»,- ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ առայժմ իրենք չեն նկատում Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի խախտման փորձեր:

«Առայժմ ես նշաններ չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը փորձում է խախտել այդ պայմանավորվածությունները»,- ասել է նա: Ըստ նախարարի՝ Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30