Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս երկուսուկես տարվա ընթացքում նրանց խնդիրը հողերի հանձնումն էր, որի վերջին արարն իրականացվեց այս խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով». Արա Գասպարյան

Նոյեմբեր 12,2020 14:06

«Այս կապիտուլյացիոն փաստաթուղթը Հայաստանի ամենախայտառակ էջերից էր»,-ՀՅԴ գրասենյակում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Արա Գասպարյանը:

Նա վստահեցրեց՝ սա իշխանությունների հանձնման քաղաքականություն է, որը վարում են երկուսուկես տարի. «Մեր հայրենիքի հանձնումն այդ քաղաքականության կուլմինացիոն կետն էր, որն իրականացվել է բանակի, հանրության, քաղաքական ուժերի թիկունքում»:

Արա Գասպարյանը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանը և այսօրվա վարչակազմը պետք է հեռանան, քանի որ չունեն բարոյական իրավունք այլևս քաղաքական մեծամասնություն լինելու, երկիրը կառավարելու. «Նրանք ունակություններ, հմտություններ չունեն մեզ այս վիճակից դուրս բերելու համար: Մենք հիմա ծանր վիճակում ենք, բայց կան ելքեր: Ամենակարևորը, այս իրավիճակից դուրս գալուց հետո մենք պետք է մեր երկիրը տանենք նորացման և արդիականացման ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը և նրա ապիկար վարչակազմն ի վիճակի չեն դա անել: Նրանց խնդիրն այս ընթացքում հողերի հանձնումն էր, որի վերջին արարն իրականցվեց այս խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով»:

Տեղեկացնենք՝ ասուլիսի ընթացքում ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը հայտնեց՝ 17 կուսակցություններն այսօր երթ են կազմակերպում՝ ժամը 17.00-ին ՝ Մատենադարանի մոտից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30