«Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը հրապարակել է Արթուր Վանեցյանի կոչը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։
Վստահեցնում եմ, որ քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը, և դավաճանը պետք է հեռանա։
Կարդացեք նաև
Բանտում, թե ազատության մեջ՝ անձամբ ես շարունակելու եմ իմ անզիջում պայքարն այս դավաճանական փաստաթղթի կենսագործման դեմ։
Կոչ եմ անում չվհատվել, համախմբվել, շարունակել միասնական պայքարը՝ հանուն մեր ազգի արժանապատվության։
Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ։
Գեներալ-մայոր Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ