Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկովը կրկին հերքել է ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման լուրը

Նոյեմբեր 12,2020 13:41

Լեռնային Ղարաբաղի խաղաղապահները կլինեն բացառապես ռուսներ: Այս մասին հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք նախկինի պես ելնում ենք այն բանից, որ խաղաղապահները կլինեն ռուս զինվորականներ, որոնք արդեն տեղակայվում են կողմերի շփման գոտում, իսկ թուրք զինվորականների հետ գործակցությունը կլինի մոնիթորինգի կենտրոնի շրջանակում, որը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա լրագրողներին:

Լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանը տեսականորեն կհամաձայնվի թուրք խաղաղապահների տեղակայմանը, և արդյոք այդ հարցի քննարկման համար դաշտ կա, Պեսկովն ասել է. «Քննարկման դաշտ միշտ կա, բայց այդ թեման չի քննարկվել»:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումը պետք է համաձայնեցնել Երևանի և Բաքվի հետ. այդ հարցը չի կարող քննարկվել միայն Մոսկվայի և Անկարայի միջև:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30