Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իտալիան իր ներդրումը կունենա նաև ԵՄ շրջանակներում տարածաշրջանի կայունացմանն ու աճին. Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության հայտարարությունը

Նոյեմբեր 12,2020 12:35

Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության հայտարարությունը

Իտալիան թեթևացած ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև եռակողմ հռչակագրի ստորագրմամբ, և հուսով է, որ այն լիովին կհարգվի:

Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները՝ հուսալով, որ դրանք կկարողանան նախադրյալներ ստեղծել ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար:

Այս կապակցությամբ Իտալիան ընդգծում է տարածաշրջանի յուրաքանչյուր համայնքի ինքնության և մշակութային ու կրոնական բազմազանությունը հարգելու կարևորությունը՝ որպես ներտարածաշրջանային հաշտեցման անհրաժեշտ նախադրյալ: Իտալիան, նաև որպես Մինսկի խմբի անդամ, երաշխավորելու է ցանկացած աջակցություն համանախագահներին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման տեսանկյունից, ինչը հակամարտության տևական լուծման համար պարտադիր նախադրյալ է: Իտալիան իր ներդրումը կունենա նաև ԵՄ շրջանակներում տարածաշրջանի կայունացմանն ու աճին, որը, ի դեպ, հանդիսանում է հաղորդակցության և էներգիայի մատակարարման կարևոր հանգույց Եվրոպայի և մեր երկրի համար:

Իտալիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30