Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Չէր եղել որևէ փաստաթուղթ, որտեղ կարգավիճակի վերաբերյալ բառ չլիներ այն առումով, որ կարգավիճակը քննարկման առարկա է». «Փաստ»

Նոյեմբեր 12,2020 12:40

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել: 9 կետից բաղկացած փաստաթուղթը կարճ ժամկետներում տարածքների վերադարձ է ենթադրում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք փաստաթղթին՝ փորձելով նախ հասկանալ, թե մինչ այս արդյոք եղե՞լ են նշվածին մոտ կամ նմանաբնույթ փաստաթղթեր:

Դիտարկելով մինչ այս առկա փաստաթղթերը՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ Արցախի հարցի կարգավորման բանակցությունների շուրջ բազային փաստաթղթային մակարդակով գրեթե գաղտնիք չկա:

Համենայն դեպս, այն, ինչ ներկայացնում էին, այն, ինչի մասին մենք լսել էինք ու գիտեինք, դրանցից և ոչ մեկը նմանաբնույթ չի եղել: Նման որևէ փաստաթուղթ չի եղել: Ես կարող եմ հիմա ընդամենը մեկ շտրիխի մասին նշել. չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ պետք է Շուշին հանձնվեր, չի եղել մի փաստաթուղթ, որտեղ պետք է Հադրութը հանձնվեր ու չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ մեզ պարտադրվում էր միջանցք բացել Նախիջևանից դեպի Ադրբեջան: Չէր եղել նաև որևէ փաստաթուղթ, որտեղ կարգավիճակի վերաբերյալ բառ չլիներ այն առումով, որ կարգավիճակը քննարկման առարկա է: Հիմա այս մասին ընդհանրապես որևէ խոսք չկա:

Վերոնշյալը որևէ աղերս չունի քննարկվող փաստաթղթերի հետ: Սա իրականում ոչ թե ցավոտ փոխզիջում է, ինչպես դա փորձում էր ժամանակին ներկայացնել Փաշինյանը՝ դեռ մոտ քսան օր առաջ նախապատրաստելով հասարակությանը, այլ իսկապես կապիտուլ յացիա, այն էլ՝ անվերապահ կապիտուլյացիա՝ կոնկրետ ու առավել քան սեղմ ժամկետներով: Ասեմ՝ եթե այս ամենը բանակցային գործընթացներով լիներ, օրինակ՝ ինչ-որ փուլերով գնար, ապա յուրաքանչյուր կետը ամիսներ ու տարիներ էր տևելու»: Անդրադառնալով կրկին մեղավորներ փնտրելու քաղաքականությանը, որոնց շարքում կրկին նաև նախկիններն են, քաղտեխնոլոգն ընդգծեց. «Մեղավորներ գտնելն ու պատասխանատվությունն իր վրայից գցելը սովորական փաշինյանական քաղաքականություն է:

Այստեղ որևէ օրիգինալ բան վաղուց չկա: Սա սովորական փաշինյանական հնարք է, որն իր պաշտոնավարման առաջին ամիսներին աշխատում էր: Եվ սա՝ ոչ միայն պատերազմին կամ Արցախյան հարցին, այլ ընդհանրապես իր գործելաոճին է վերաբերում: Այսինքն, արդյունք չտալ և դրա համար պատասխանատուների մատնանշել: Նախկինները, իհարկե, միշտ կան ու կան: «Սևեր», «ռևանշիստներ» և այլն: Առհասարակ, բազմիցս ասել եմ, ուշադրություն եմ հրավիրել հետևյալ հանգամանքի վրա»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30