Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանին: Կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Արա Հակոբյանին ձերբակալել են փողոցից:
Կուսակից ընկերները առայժմ հստակ չգիտեն, թե ինչի՞ համար է ձերբակալվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարը: Նրանք ենթադրում են, որ ձերբակալությունը պայմանավորված է երեկոյան 17.00-ին, Մատենադարանի մոտ 17 կուսակցությունների կողմից հրավիրված հանրահավաք-երթով:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ Գերագույն մարմնից բերման ենթարկվել ու ձերբակալվել են նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը եւ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Այս երեք գործիչները ժամը 12-ին պետք է ասուլիս անցկացնեին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ