Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պարզվում է, միջազգային հանրությունն է մեղավոր, հայ կամավորներն ու բանակը, որ լավ չեն կռվել, Ծառուկյանն ու Վանեցյանը, որոնք չեն գնացել ու ռազմի դաշտում չեն զոհվել». «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2020 11:48

Այդ փաստաթղթի բովանդակությունն ուղղակի շոկի մեջ գցեց բոլորիս, անգամ՝ ամենահոռետեսներին։ Որովհետեւ պարտություն էլ կա՝ պարտություն էլ, անգամ կապիտուլյացիան տարբեր է լինում։ Այս դեպքում գործ ունենք ամենախայտառակ ու ամենավատ կապիտուլյացիայի հետ, որը մանյովրի ոչ մի տեղ չի թողնում։ Այս պարագայում, ինչպես ասում են, եղածը եղած է, եւ փաստաթուղթը ստորագրողը, թվում է, պետք է ծնկաչոք ներողություն խնդրեր կամ ուղղակի հրաժարականի դիմում գրեր՝ որպես ներում հայցելու ակտ։ Բայց նա մեղադրանքներ է շպրտում սրա-նրա հասցեին։ Պարզվում է, միջազգային հանրությունն է մեղավոր, հայ կամավորներն ու բանակը, որ լավ չեն կռվել, Ծառուկյանն ու Վանեցյանը, որոնք չեն գնացել ու ռազմի դաշտում չեն զոհվել։ Նաեւ փորձում է պատասխանատվության բեռը կիսել այլոց հետո։ Մե՛կ Արայիկ Հարությունյանն է հայտարարում, որ ինքն է այս խայտառակ կապիտուլյացիայի հեղինակը, մե՛կ՝ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, մե՛կ Պնախարար Դավիթ Տոնոյանը։ Ես դեմ եմ մեղավորներ փնտրելուն՝ դա արդեն կարեւոր էլ չէ, ուղղակի կհարցնեմ՝ ինչո՞ւ շուտ չէիր կնքում այս համաձայնությունը, որ կյանքեր փրկվեին, եւ ամբողջը չհանձնեինք։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30