Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտարարություն է տարածվել՝ կապված Լեռնային Ղարաբաղում կնքված զինադադարի հետ.
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը մենք ընդունել ենք ի գիտություն: Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու այս վերջին զարգացումների պայմաններն ու հետևանքները:
Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի ստանձնած հանձնառությունները, և ռազմական գործողություները անհապաղ կդադարեն մշտապես: Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան չպետք է միջամտի հակամարտությանը:
Ես մշտական կապի մեջ եմ եղել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչպես Կանադան կարող է այս ամենաբարդ ժամանակներում շարունակել աջակցել հայ ժողովրդին, ում հետ մենք կիսում ենք ամուր մարդկային կապեր և արժեքներ:
Կարդացեք նաև
Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու տևական խաղաղ կարգավորման երեկ հայտարարված հրադադարից հետո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացի շրջանակում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ