Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. Ըստ այդ ամոթալի փաստաթղթի հարցականի տակ է դրվում մասնատման ենթարկվող Արցախի և Հայաստանի հատկապես հարավի հետագա անվտանգ գոյությունը

Նոյեմբեր 12,2020 11:32

«Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությունը «սենսացիա» և էժանագին շահարկումների առարկա դարձրած որոշ քարոզչամիջոցների ՝

Վանեցյանը, լինելով բարձրաստիճան սպա և տիրապետելով մարտական գործողությունների ղեկավարման առանձնահատկություններին՝ «ավելի լավ է թողներ Արցախը, բայց ոչ մի փաստաթուղթ չստորագրեր» և դրան անմիջապես հաջորդող Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում ամրանալու անհրաժեշտության ձևակերպմամբ, բնականաբար նկատի է ունեցել ստեղծված իրավիճակում Քարվաճառի և Քաշաթաղի տարածքների պահպանությամբ Արցախի հետագա լիակատար ազատագրումը հաջող և արդյունավետ կազմակերպելու նպատակով տակտիկական նահանջի անհրաժեշտությունը, եթե բանը հասել էր նրան, որ ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, հանձնվելու էր նաև Ստեփանակերտը։

Կրկնում եմ՝ խոսքը բացառապես հայկական զորամիավորումների տակտիկական նահանջի, ռեսուրսները չփոշիացնելու, վերադասավորման և հաջող պաշտպանության ու Արցախի լիակատար ազատագրմանը միտված հակահարձակման կազմակերպման նպատակով անհրաժեշտ բնագծեր զբաղեցնելու և նախապատրաստվելու համար ժամանակ շահելու մասին էր:

Մինչդեռ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը, որ ստորագրել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ոչ միայն ի չիք է դարձնում այդ հնարավորությունը, այլ նաև հարցականի տակ է դնում, ըստ այդ ամոթալի փաստաթղթի, մասնատման ենթարկվող Արցախի և Հայաստանի Հանրապետության հատկապես հարավի հետագա անվտանգ գոյությունը՝ նաև բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև մեր տարածքով կապ ապահովելու խիստ վտանգավոր պարտավորության պայմաններում:

Հ. Գ. Հայրենիք հանձնող, հայ ժողովրդին 44 օր խաբելով դավադիր հայտարարությունը գաղտնի ստորագրած վարչապետի պաշտոնը զբաղեցնող դավաճանին սպասարկող ֆեյքային բանակների և քարոզչամիջոցների ղեկավարներ, դուք կարեկցանքի ու արգահատանքի եք արժանի, իսկ հայրենանվեր անձանց վարկաբեկելու ձեր խղճուկ փորձերը միանշանակորեն դատապարտված են ձախողման:

Մեր ազգը և պետությունը ձեզ չեն ներելու…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30