Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մասը, որոնք դուրս են գալու ամսի 15-ին՝ դիրքերում են. ուզենան էլ չեն կարող ունեցվածք փրկել».

Նոյեմբեր 12,2020 11:06

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես։

Ասեմ քեզ, որ երեկ այնտեղ եմ եղել։ Շատ մարդկանց հետ հանդիպել՝ գործարարներից ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողների։
Չասեմ, թե քեզ, քո մասին ինչեր են խոսում, ինչ քֆուրներով։ Բայց այս աղետին զուգահեռ ինձ մի հարցադրում էին անում։

Ասում էին՝ փաստաթուղթ ստորագրողը, որ այդ ժամկետներն է դրել՝ տեղյա՞կ է, որ ունեցվածք հանելու խնդիր ունենք, տեղյակ է, որ եթե նույնիսկ դուրս գանք, ապա իր հետ ինչ ենք անելու, մի մասը առհասարակ ցանկություն չունի և դուրս չի գալու։

Մի մասը, ովքեր դուրս են գալու ամսի 15-ին՝ դիրքերում են. ուզենան էլ չեն կարող ունեցվածք փրկել։

Ի դեպ, եթե տվածդ տարածքներից մարդկանց մի մասը դուրս գա ու հետո իրենց մազից պակասի…

Հ. Գ. Երեկ նաև Դադիվանքում եղա, մարդաշատ էր, մարդիկ հուզված էին, միգուցե իսկզբանե եկել էին հրաժեշտ տալու մեր Սրբավայրին, բայց իրականում մարդիկ իրենց պարտված չէին համարում, նրանց մեջ ավելի շատ պայքարի, քան հանձնվելու կամք տեսա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30