Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել իրավիճակը շտկելու համար. Թաթուլ Մանասերյան

Նոյեմբեր 12,2020 10:59
Tatul manasaryan

Իրավիճակը շտկելու համար պետք է արձանագրել, որ.

–              Պատերազմից առաջ, դրա ժամանակ և ավարտին իշխանությունը որևէ կերպ հաշվետու չի եղել ժողովրդին, մեկուսացել է, ուստի որոշումները չէին կարող բխել ժողովրդի շահերից;

–              Ոչ իրավական, ոչ բարոյական առումով ՀՀ Վարչապետը չէր կարող ներկայացնել Հայաստանի, առավել ևս՝ Արցախի ժողովուրդներին և չէր կարող պայմանագիր ստորագրել նրանց անունից;

–              Հետևաբար, փաստաթուղթն ապօրինի է, նաև այն առումով, որ այն չի քննարկվել նաև Ադրբեջանում, իսկ ՌԴ-ում առանց Դաշնության Խորհրդի համաձայնության՝ խաղաղապահ ուժերի վերաբերյալ որոշում չի կարող լինել;

–              Վարչախումբը մեկուսացել է և ապրում է վիրտուալ աշխարհում;

–              Փաստացի անիշխանություն է:

Ստեղծված իրավիճակում կապիտուլյացիան չեղարկելու նպատակով կարևոր է, որ

–              ՀՀ Վարչապետը ներկայանա ժողովրդին կամ ժողովրդի վստահությունը վայելող հավաքական ուժին՝ ներկայացնելու իր և իր թիմի հրաժարականը;

–              ՀՀ Վարչապետի և ՀՀ Կառավարության փաստացի անգործության պայմաններում ՀՀ Ազգային Ժողովն արտահերթ նիստով պետք է որոշումներ կայացնի ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ ՀՀ Վարչապետին և վարչախմբին անվստահություն հայտնելու վերաբերյալ;

–              ՀՀ Ազգային Ժողովի նիստ չգումարելու դեպքում գործում է ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածը, համաձայն որի Պատգամավորի լիազորությունները դադարում են նրան անգործունակ, անհայտ բացակայող ճանաչելու դեպքերում;

–              Ձևավորվում է քաղաքացիական կամ ազգային խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն հանրության վստահությունը վայելող անհատներ, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ;

–              Քաղաքացիական կամ ազգային խորհուրդը ձևավորում է Ժամանակավոր կառավարություն, որն իր առաջին որոշմամբ չեղյալ է հայտարարում կնքված պայմանագիրը և սկսում է նոր բանակցություններ արտաքին ուժերի հետ և ձևավորում է ռազմական խորհուրդ, որը ստանձնում է պատերազմական գործողությունների հետագա ընթացքի պատասխանատվությունը:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30