Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ Գեղամ Մանուկյանի ձերբակալության մասին. «Այսօր որոշումը բողոքարկվելու է դատական կարգով»

Նոյեմբեր 12,2020 10:44

Երեւանում տեղի ունեցած բողոքի գործողություններից հետո, ի թիվս այլոց ձերբակալվել է ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը: Aravot.am-ը փաստաբան Գարիկ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեսակցե՞լ է իր վստահորդ Գեղամ Մանուկյանի հետ, եւ ինչ քայլեր են լինելու:

«Տեսակցել եմ, որպես կասկածյալ իրեն արդեն իրեն հարցաքննել են եւ երեկ ձերբակալել են ապօրինի հավաքներ կազմակերպելու, մասնակցելու համար նախատեսված հոդվածով: Բնականաբար մեր կողմից որոշումը բողոքարկվելու է դատական կարգով այսօր: Ընդհանուր տեղեկությունն այս պահին այսքանն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30