«Մեդիա Պաշտպան» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։
Իշխանությունները նման կերպ փորձում են լռեցնել թե՛ ընդիմադիրներին և թե՛ լրագրողներին։ Այլակարծության և խոսքի ազատության դեմ ռեպրեսիվ պայքար է սկսվել ռազմական դրության պայմաններում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է Գեղամ Մանուկյանի ձերբակալումը, կրկին կոչ անում ոստիկանությանը գործիք չդառնալ իշխանություննեի ձեռքին և ճնշում չկիրառել խոսքի ազատության և լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ»:
Կարդացեք նաև