Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության միջազգային դատարան դիմելը պարտադիր է, մենք բոլորս պետք է պահանջատեր լինենք. Արա Խզմալյան. «Ժամանակ»

Նոյեմբեր 12,2020 09:54

Մեր հնարավորությունները դեռևս պահպանվում են միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու մասով։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

«Իրավաբանորեն՝ միանշանակ։ Էլ ավելի օրհասական է դրա նախաձեռնումը, քանի որ մենք այս պահին ունենք ձևակերպված 5 տարով հրադադար։ 4.5 տարուց արդեն խաղաղապահների տեղակայման հարցը կարող է կողմերից որևէ մեկի կողմից դրվել։ 4.5 տարվա ընթացքում մենք պետք է անենք հնարավորը հետագա բացասական զարգացումները կանխելու համար։ Հետևաբար՝ այդ քայլերից մեկն էլ արդարադատության միջազգային դատարան դիմելն է։ Քաղաքական կամք և աշխարհաքաղաքական նպատակահարմարություն կգտնվի արդյոք կառավարությունում, թե ոչ, դա մեկ այլ հարց է։ Բայց կարծում եմ, որ մենք բոլորս պետք է պահանջատեր լինենք, և այդ գործընթացները պետք է նախաձեռնվեն ՀՀ կառավարության կողմից»,- ասաց Խզմալյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30