Հայաստանում ավելացել է ծնվածների թիվը. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ծնվել է 26 հազար 653 երեխա:
Ընդ որում, ծնվածների թիվն ավելացել է՝ ե՛ւ 2018, ե՛ւ 2019 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ. 2018 թվականի 9 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 26 հազար 555, 2019-ին՝ 26 հազար 445, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածներն ավելացել են 208-ով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. այս տարվա 9 ամիսներին ծնվել է 14 հազար 41 տղա եւ 12 հազար 612 աղջիկ, այսինքն 1429-ով տղաներն աղջիկներից ավելի են: Ընդ որում, վերջին երեք տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով, տղա երեխաների թիվը գերազանցել է աղջիկների թվին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։