«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղեկացնում է. «ԱԱԾ հրավիրված Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արա Սահակյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվեցին։
Նրանք թավիշին դեռ երկար երանի են տալու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր նաեւ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր գործիչները կասկածվում են ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար: