Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի նախագահ. «Ես չեմ կարող ընդունել այդ փաստաթուղթը, այդ փաստաթուղթը իսկապես ողբերգական թերթ է մեր պատմության էջում». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 12,2020 08:30

Պատերազմը դադարեցնելու պայմանով Հայաստանին պարտադրված փաստաթուղթը կապիտուլյացիա է, ողբերգական թերթ մեր պատմության մեջ եւ ունի բազմաթիվ անհասկանալի կետեր: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հայտարարության վերաբերյալ այս կարծիքին է քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Գլխավոր անորոշությունը, ըստ նրա՝ Արցախի կարգավիճակի հարցն է: Փաստաթղթում որեւէ կետ չկա, թե Ղարաբաղից մնացած այդ փոքր հատվածն ինչ կարգավիճակ է ունենում:

Հիշեցնենք՝ ըստ ստորագրված հայտարարության, նոյեմբերի 10-ից ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվում են, հրադադարի պահին կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, հայկական ուժերը պարտավորվում են 5 օրվա ընթացքում դուրս գալ Քելբաջարի շրջանից, իսկ մինչեւ նոյեմբերի 20-ը վերադարձնել Աղդամը, ապա նաեւ Լաչինը:

 – Պարոն Սաֆարյան, Կրեմլի կողմից տարածված հայտարարությունը կարելի՞ է կապիտուլյացիա համարել:

– Այո, դա կապիտուլյացիա է, այս փաստաթղթում, ցավոք սրտի, արտացոլված է մեր ողջ ուժի, կարողությունների հանձնումը: Այս առումով ոչ կարող ենք մեղադրել համաձայնողին, թե ինչու է մնացած այդ փոքր հատվածի համար գնացել նման քայլի, ոչ էլ՝ չմեղադրել: Չեմ ուզում խիստ դատել, բայց ես չեմ կարող ընդունել այդ փաստաթուղթը, այդ փաստաթուղթը իսկապես ողբերգական թերթ է մեր պատմության էջում ու բազում-բազում անհասկանալի կետեր ունի:

Այստեղ շատ հստակ է մի բան՝ խաղաղապահների տեղակայումը: Եվ ինչ շտապողականությամբ են մեր զինված ուժերը դուրս բերվում եւ խաղաղապահներ տեղակայվում Արցախի այնպիսի կարեւոր շրջաններում, ինչպիսիք են Քարվաճառը, Քաշաթաղը:

Եվ գիտե՞ք ինչն է զազրելի, առաջինը հրադադարի փորձ արած Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին չէր կարող կանգնեցնել պատերազմը, իսկ հիմա կանգնեցրեց, կանգնեցրեց այն բանից հետո, երբ երկու կողմն էլ համաձայնություն տվեցին խաղաղապահներին: Ես չեմ կարծում, որ այս հայտարարությունից հաղթում է Ադրբեջանը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այսօրվա իրավիճակը կրկնում է 1915 Վանի պաշտպանության վերջնարդյունքը՝ցարական զորքերը օգնության են հասնում Վանի պաշտպաններին,զինաթափում են բոլորին և հինգ օր ժամանակ են տալիս իրերը հավաքելու և մինչև ռուսական կայազորի կողմից զբաղեցված լեռնանցքը հասնելու համար….:Քրդական ասպատակությունների պատճառով քչերին է հաջողվել հասնել լեռնանցք…..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30